Լուրեր
Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց
Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի եւ Alpen Pharma Group-ի կողմից կազմակերպված ուսուցողական դասընթաց, որի քննարկման թեմաներն էին «Օպտիմալ դոզավորված մագնեզիումի դերը էնդոկրինոլոգի պրակտիկայում», եւ «Ցիստիտը, որպես շաքարային դիաբետի ուղեկցող վիճակ եւ նրա վարումը»:
Med-Practic.com-ը ներկայացված թեմաների շրջանակներում զրուցեց զեկուցող, Երեւան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ, Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի նախագահ Էլիզա Հայրապետյանի հետ:
– Խոսենք Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի իրականացրած աշխատանքի և սպասվելիք ծրագրերի մասին:
– Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, իսկ 2011թվականից Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ է: Մասնակցում ենք ֆեդերացիայի կազմակերպած բոլոր սեմինարներին, նրա գլխավոր անսամբլեայում ներկայացնում ենք Հայաստանը, որն իրականացվում է տարին երկու անգամ: Հանդիպման շրջանակներում քննարկվում են խնդրահարույց թեմաներ: Մեր թիմը մասնակցում է նաև Եվրոպական ասոցիացիաների տարեկան ժողովին, կոնֆերանսներին, որտեղ քննարկվում են հիվանդությանը վերաբերող գիտական եւ պրակտիկ հարցեր: Հավելեմ, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեր թիմը հրավիրվել է Տաշքենդ, որտեղ կայանալու է Արեւելյան Եվրոպայի երկրների շաքարախտի ասոցիացիաների սամիտը:
Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան նույնպես տարվա ընթացքում կազմակերպում է բազմաթիվ կոնֆերանսներ, որոնց շրջանակում քննարկվում են ախտորոշման, բուժման, նոր դեղերի կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև ուղեցույցներում տեղի ունեցած փոփոխությունները:
Հայաստանում անցկացվող կոնֆերանսները և միջոցառումները այս տարվա համար արդեն իսկ պլանավորված են. տարեկան չորս անգամ Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան կանի մեծ հանդիպում: Մենք մեր թիմով կայցելենք խոշոր արտադրական հիմնարկություններ, որտեղ կկազմակերպենք լեկցիաներ, մարդկանց կուսուցանենք շաքարախտը, ինճպես զերծ մնալ դրանից, կսովորեցնենք առողջ ապրելակերպը, եւ, որ ամենակարեւորն է, որոշել ենք պատահականության սկզբունքով 50 անձ հետազոտել՝ պարզելու, նրանցից քանիսի մոտ կհայտնաբերվի շաքարախտ, որոնք չգիտեն այդ մասին: Ժամանակի ընթացքում այդ այցերն առավել հաճախակի կդարձնենք:
Մեր ձեռքբերումների շարքում է Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի կայքի ծրագրային ապահովման աշխատանքների մեկնարկը: Կայքը մեր գործունեությունը կդարձնի առավել հանրահայտ: Այնտեղ տեղ կգտնի պացիենտների համար ցանկացած տեղեկատվություն հիվանդության մասին, կգործի խորհրդատվության էջ, այսինքն, մարդիկ իրենց հուզող հարցով կդիմեն ու կստանան մասնագետի պատասխանը: Նորությունների մասին իրազեկումը և խոխադարձ կապը կնպաստի մարդկանց զգոնության բարձրացմանը դարի այս արհավիքի`շաքարախտի հանդեպ:
– Այսօրվա թեման, նվիրված է մագնեզիումի օպտիմալ դոզավորմանը, ինչո՞վ է հրատապ, ի՞նչ խնդիրներ քննարկվեցին:
– Մագնեզիումի օպտիմալ դոզավորման հարցը շատ կարեւոր է, քանի որ այն հսկայական դեր ունի ածխաջրակների փոխանակության մեջ: Որոշեցինք այս թեման արծարծել, որովհետեւ մենք, սովորաբար, միկրոէլեմենտների եւ վիտամինների դերակատարմանն օրգանիզմում թերահավատ ենք վերաբերվում, այն դեպքում, երբ պացիենտի մոտ խնդիրը կարող է հենց դրանց պակասի մեջ լինել,որը ապահովելու դեպքում կհնարավու կլինի կարգավորել արյան գլյուկոան`առանց շաքարն իջեցնող դեղամիջոցի հավելյալ քանակի:
Մագնեզիումը մեծ դեր ունի գլյուկոզայի յուրացման, սրտամկանի, ուղեղի նորմալ աշխատանքի, նյարդաթելերի սինխրոն աշխատանքի, աղիների աշխատանքի մեջ,նպաստում է լեղու արտահոսքի լավացմանը` դրանով կարգավորելով նաև խոլեսթերինի քանակը:
Շատ կարևոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, մենք պետք է օգտագործենք այնպիսի սնունդ, որի մեջ մագնեզիումի պարունակությունը օրգանիզմի համար բավարար լինի, օրինակ՝ միս, կաթնամթերք, ձու, ընկույզ, չոր մրգեր, արեւածաղկի սերմեր, սամիթ, մաղադանոս, սպանախ, լոբի, ոլոռ, ոսպ, սիսեռ, վարսակ և այլն: Տիպ 2 շաքարախտ ունենալու դեպքում սակայն, ցանկալի չէ, որ օգտագործեն ընկույզ կամ ձավարեղեն, քանի որ դրանց կալորականությունը բարձր է: Մագնեզիումի պակասը կարելի է համալրել նաեւ Բիոլեկտրա,Մագնեզիում B6, Մագնիտաբ, Մագնեռոտ եւ այլ դեղերի կիրառմամբ` միայն բժշկի նշանակմամբ:
– Երկրորդ թեման վերաբերում է ցիստիտին, ի՞նչ կապ կա ցիստիտի և շաքարային դիաբետի միջև:
– Տիպ 2 շաքարախտի ժամանակ ցիստիտները (միզուկի բորբոքում) հաճախ են հանդիպում: Պատճառն այն է, որ շաքարախտի ժամանակ մեզում առկա շաքարը սնունդ է միզասեռական շրջանում գտնվող միկրոբների և սնկերի համար, որոնք կարող են բազմանալ և ցիստիտի պատճառ դառնալ: Այս պարագայում ցիստիտի բուժումը բարդանում է. առաջին հերթին պետք է պակասեցնել գլյուկոզայի քանակը մեզում, հետո միայն պայքարել ցիստիտի դեմ` օգտագործելով հակաբորբոքային դեղամիջոցներ:
Alpen Pharma Group դեղագործական ընկերության տնօրեն Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց Հայաստանում իրենց գործունեության մասին:
Alpen Pharma Group-ը դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում հիմնվել է 2012 թվականին, որը մեր երկրում ներկայացնում է վեց արտադրողների. Engelhard Arzneimittel GmbH, DHU Arzneimittel GmbH (Գերմանական Հոմեոպաթիկ ընկերություն ), Dr. Gustav Klein GmbH & Co.KG, Dr. Willmar Schwabe GmbH & Co. KG , Hermes GmbH & Co. KG, BIOMED-LUBLIN :
Ընկերությունը զբաղվում է դեղերի գրանցմամբ եւ մարքետինգով: Այն դեղամիջոցները, որոնք մենք ներկայացնում ենք, բոլորը բուսական ծագման են եւ անվնաս: Դա մեր ընկերության առաձնահատկությունն է, և բժիշկների համար շատ ընդունելի է, քանի որ ժամանակն ապացուցել է արդյունավետությունը:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն